Եթե ուրբաթ օրը Մինսկի եռակողմ հանդիպմանը որոշում ընդունվի Դոնբասում հրադադարի մասին, ապա Արևելյան Ուկրաինայի իրավիճակը կվերաճի սառեցված հակամարտության։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը (Հանրապետական կուսակցություն) Կիև կատարած այցի ընթացքում։
Նրա պնդմամբ՝ առաջ քաշելով իր խաղաղության ծրագիրը՝ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկացել է սառեցված հակամարտություն ստանալ։
«Մենք ունենք դրա օրինակները Վրաստանում, Մոլդովայում… նշանակում է դրանից անհրաժեշտ է հրաժարվել։ Այլապես Ուկրաինան պետք է կորցնի ինքնիշխանության և տնտեսության մեծ մասը»,- Մաքքեյնի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։












































