Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների և մարզային վաչությունների ղեկավարներ:
Անդրադառնալով ընթացիկ և ծրագրային խնդիրներին, ոստիկանության պետը նշել է, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական գրաֆիկի փուլ առ փուլ անցնում են նոր համազգեստի կրման, և պատասխանատուներին հանձնարարել անվերապահ պահանջկոտություն ու հետևողականություն ցուցաբերել համազգեստի որակի, անձնակազմը նոր համազգեստով ապահովելու, ինչպես և ոստիկանների պահվածքի, վայելուչ տեսքի ու բարեկրթության հարցերում:
Ոստիկանության պետն անդրադարձել է պետական պահպանության գլխավոր վարչության խնդիրներին և ղեկավարությունից պահանջել է ավելի սերտ աշխատել տարածքային բաժինների հետ՝ նկատի ունենալով, որ պետական պահպանության ծառայողները տարածքներում ոչ միայն օբյեկտների պահպանություն են իրականացնում, այլև հավասարապես պատասխանատու են օպերատիվ իրավիճակի վերահսկման համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել ենն նաև ձերբակալվածների պահման վայրորում պայմանների բարելավմանը, այս ոլորտում դիտարկումներ կատարող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սերտացմանը վերաբերող և մի շարք այլ խնդիրներ:









































