Բրիտանիայի ԶՈՒ հրամանատարությունը հայտարարել է գվարդիականի մասնակցությամբ միջադեպի հետաքննություն սկսելու մասին, որն իրեն տարօրինակ է պահել՝ գտնվելով ծառայության մեջ Բուքինգհեմյան պալատում:
3 րոպեանոց տեսանյութում, որը համացանցում հայտնվել է օգոստոսի 20-ին, գվարդիականը անհեթեթ պիրուետներ է անում, տարօրինակ դիրքեր ընդունում, ծամոն կպցնում պատին ու ծիծաղելի շարժվում: Թագուհու տունը պաշտպանելը լուրջ ու պատասխանատու գործ է՝ գրում է The Dailу Mail-ը, միաժամանակ գնահատելով գվարդիականի նրբագեղությունն ու շարժումների ճշգրտությունը:
Այն զինծառայողներին, որոնք մոռանում են բարձր չափանիշների մասին, սպասվում է լուրջ կարգապահական պատիժ:










































