Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի կրթության և գիտության նախարարության նորմատիվային ակտը երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններից «հավերժ ուսանողներին» հեռացնելու մասին, որոնք երկար տարիներ գտնվում եմն ակադեմիական արձակուրդում, հայտնում է Star հեռուստաալիքը:
Որոշումը կվերաբերի ավելի քան 150 հազար ուսանողի: Հունաստանի կրթության նախարարության տվյալով՝ ուսումնական հաստատություններում կա ավելի քան 139 հազար «հավերժ ուսանող», հեռացնելու որոշումը կվերաբերի 129 հազարին, իսկ 10 հազարը քննություներ հանձնելու իրավունք կստանան:
Կառավարության որոշումը բողոք է առաջացրել ուսանողների շրջանում: Նրանք արդեն բողոքի մի քանի ակցիա են արել Աթենքի համալսարանում:







































