Քննիչների միջազգային խումբը, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից, զբաղվում է Իրաքի և Սիրիայի տարածքում տեղի ունեցող հանցագործություներին «Իսլամական պետության» գրոհայինների մասնակցության վերաբերյալ ապացույցներ հավաքելով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խմբի կենտրոնակայանը գտնվում է եվրոպական քաղաքներից մեկում: Վերջին մի քանի ամիսներին քննիչները կարողացել են նախապատրաստել մոտ 400 մեղադրական փաստաթղթեր խմբավորման առաջնորդների ու մարտիկների դեմ: Նրանց իրականացրած հանցագործությունների թվին են դասվում մարդկանց առևանգումը, մահապատիժներն ու կտտանքները: Խմբի անդամների խոսքով՝ իրենք ծրագրում են կարևոր գործերով տեղեկատվության հավաքն ավարտել մինչև տարեվերջ:
Ինչպես ВВС-ին հայտնել են քննիչները, Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրենց գործունեության համար հատկացնում է ամսական 70 հազար դոլար, ըստ այդմ՝ իրենք աշխատակիցներ են վարձում նաև Սիրիայում և նրա հարևան երկրներում:









































