Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ասվում է, որ Սուդանի անվտանգության ուժերը պարբերաբար խոշտանգում, տանջում և սպանում են հակակառավարական ցույցի մասնակիցներին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրավապաշտպանների խոսքով՝ վերջին 2 տարում գրանցվել են խաղաղ ցուցարարներին առանց պատճառի կալանավորելու մի շարք դեպքեր:
Ոստիկանները հաճախ են ցրում ցուցարարներին ռազմական փամփուշտների օգնությամբ, ինչի հետևանքով զոհվում են մեծաթիվ մարդիկ՝ նշում են Amnesty-ում:
Անցյալ տարվա սեպտեմբերին առնվազն 50 ցուցարար է զոհվել իրավապահների կողմից, երբ բողոքում էին բենզինի գնի բարձրացման դեմ:
Amnesty-ն պահանջում է պատժել Սուդանում բռնության աճի մեղավորներին:







































