Չինաստանում ավարտվել են ամենաերկար արագընթաց երկաթգծի կառուցման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ընդհանուր 2298 մ երկարությամբ երկաթգիծը կկապի Չինաստանի մայրաքաղաքը Գուանչժոու քաղաքի հետ:
Այս ուղիով գնացքների արագությունը կկազմի 350 կմ/ժ:
Հուլիսին հրապարակվել էր Չինաստանի տրանսպորտային հաղորդակցության համակարգի ծրագիրը 2011-2015 թթ. համար: Այնտեղ նշվում էր, որ 2016 թ. Չինաստանի իշխանությունները մտադիր են երկրում կառուցել 40 հազ. կմ-ից ավելի արագընթաց երկաթգիծ:
Փաստաթուղթը նախատեսում է, որ այդ ճանապարհները կառուցվելու են դեպի բոլոր այն քաղաքները, որտեղ բնակչության թիվը կազմում է մեկ միլիոն և ավելի: Ազգային տրանսպորտային համակարգի երկարությունը մինչև 2016 թ. կազմելու է 4.9 մլն կմ:









































