Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Յեն Մաքլինը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուց հետո անկախ Շոտլանդիան հարկերի տեսքով յուրաքանչյուր տարի կվճարի 2.5 մլրդ ֆունտ (4.1 մլրդ դոլար): Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Պրոֆեսորի խոսքերով` պետական ծառայությունների, կրթական համակարգի և պետական կենսաթոշակի ներկայիս մակարդակի պահպանման համար յուրաքանչյուր հարկատու ստիպված կլինի 480 ֆունտ (827 դոլար) լրացուցիչ վճարել:
Նշվում է նաև, որ հարկերի ներկայիս մակարդակը պահպանելու համար անհրաժեշտ կլինի նվազեցնել կոմունալ ծառայության և առողջապահության ծախսերը:










































