Ինչպես գրում է Ասպարէզ օրաթերը` հղում անելով Nouvelles d’Armenie պարբերականին, Google որոնողական համակարգը Փարիզի Վերաքննիչ դատարանում չորս անգամ մեղավոր է ճանաչվել հեղինակային իրավունքները խախտելու մեջ և պարտավոր է հազարավոր եվրոներ վճարել հայցվորներին:
Վերաքննիչ դատարանը քննել է չորս վեճ, որոնց պատասխանող կողմը Google France et Google Inc. ընկերությունն է, իսկ մյուս կողմում Mondovino ֆիլմի հեղինակները և Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած Arte ֆրանս-գերմանական ընկերությունն են: Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Google-ը հայցվորներին պետք է վճարի 430 հազար եվրո գումար` որպես բարոյական վնասի և դատական ծախսերի փոխհատուցում: Սակայն թերթը չի նշում, թե հատկապես ինչում է մեղադրվում Google-ը: