Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան, որը սեպտեմբերին հանդես կգա համերգով Իսրայելում, համացանցում տեղադրել է տասը վայրկյանանոց տեսանյութ՝ «Շալոմ, Իսրայել» անվանումով, որտեղ իր ուրախությունն է հայտնել Թել Ավիվում կայանալիք համերգի առնչությամբ:
Այդ տեսանյութը, որը հավաքել է ավելի քան 5 հազար դիտում, առաջացրել նրա արաբ երկրպագուների զայրույթը, որոնք այն անվանել են «զզվելի, սատանայական ու վիրավորական»: Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն:
Երգչուհու համերգը պետք է տեղի ունենա Թել Ավիվի Ա-Յարկոն այգում:










































