2009թ. սեպտեմբերի 3-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ ամերիկացի աշխարհահռչակ երաժիշտ, փոփ արքա Մայքլ Ջեսքսոնի հուղարկավորությունը, հայտնում է kommersant.ru-ն:
Երգիչը ծնվել է 1958թ., արժանացել է 15 «Գրեմմի» մրցանակի: Դեռ կենդանության օրոք նա արժանացավ «երաժշտության փոփ արքա» կոչմանը և այդ տիտղոսը պահպանել է մինչ օրս:
Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ): Նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (վերջին տեղեկություններով՝ Thriller-ի 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix, 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream):
Երգիչը մահացել է 2009թ. հունիսի 25-ին Լոս Անջելեսում: Մահվան պատճառ է դարձել սրտի կանգը դեղամիջոցների չարաշահման հետևանքով:









































