«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանին վնասվածք է ստացել Բելգիայի հավաքականում: Այդ մասին ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հայտնել է Twitter-ի իր էջում:
Ֆուտբոլիստը վնասել է սրունքաթաթը: Վնասվածքի լրջության աստիճանը դեռևս հայտնի չէ, բայց Կոմպանին բաց է թողել հավաքականի այսօրվա մարզումը:
Հիշեցնենք` վաղը Բելգիայի ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Ավստրալիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին Իսրայելի հավաքականի դեմ կմրցակցի «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում:








































