Apple ընկերությունը սկսել է նոր հեռուստացույցի դիզայնի մի քանի տարբերակների փորձարկման աշխատանքները: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները:
Ինչպես նշել են գործակալության զրուցակիցները, iPad և iPhone արտադրողների ամենասպասված նորությունը շուտով կստանա հստակ ձևավորում:
Մի քանի ամիս շարունակ Hon Hai PrecisionIndustry Co. (Foxconn) գործարանում, , որտեղ հավաքվում են ամերիկյան ընկերության սմարթֆոնները և պլանշետները, տեղի են ունենում հեռուստացույցի օպտիմալ դիզայնի որոնողական աշխատանքներ: Apple-ի նոր հեռուստացույց ստեղծելու ծրագրի կապալառու է Sharp ճապոնական ընկերությունը:
Աղբյուրներից մեկի կարծիքով՝ առայժմ նախագիծն ունի ձևական բնույթ և մնում է «փորձարկման վաղ փուլում»:
Apple-ը վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատում է սեփական ապրանքանիշի հեռուստացույցի մշակման վրա: Այս ընթացքում նախագծի իրականացման մասին տեղեկատվական արտհոսքերը շատ հաճախ հակասել են միմյանց:









































