«Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը շարունակում են համեմատել իրենց ֆուտբոլային ակադեմիաները:
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը հայտարարել էր, թե «Բարսելոնա»-ն չպետք է հպարտանա իր ակադեմիայով, քանի որ միայն հիմա է այն այդքան արդյունավետ գործում, իսկ մեկ տասնյակ տարի առաջ դա այդքան էլ այդպես չէր:
«Ես հարգում եմ Իկերին, նա իմ ընկերն է, բայց համամիտ չեմ նրա հետ: Մենք հիմքեր ունենք՝ մեր ակադեմիայով հպարատանալու: Մենք հավատում ենք դրան ու հպարտանում դրա արդյունքներով:
«Բարսելոնա»-ի 8-9 սաներ Իսպանիայի հավաքականի կազմում դարձան Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, այնպես որ նույնիսկ Մադրիդում պետք է հպարտանան մեր ակադեմիայով: Այն շատ մեծ դեր ունեցավ նման հաջողության մեջ»,- Խավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:





































