«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է գալիք ամռանը ձեռք բերել «Բորուսիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերային իրավունքները, հայտնում է The Telegraph-ը:
Նշենք, որ անձամբ սըր Ալեքս Ֆերգյուսոնն է հետևել Լևանդովսկու խաղին «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դորտմունդ» խաղի ժամանակ:
Առաջին անգամ «Յունայթեդ»-ի՝ լեհ հարձակվողի նկատմամբ ունեցած հետաքրքրվածության մասին հայտնի է դարձել ամռանը, սակայն այն ժամանակ «Բորուսիա»-ն հրաժարվեց բաց թողնել իր հարձակվողին 30 մլն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայի 15 խաղում 9 գոլ է խփել:






































