Մարտի 24-ին՝ ժամը 22.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Լալայան փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Հայկ Զ.-ին:
Նա խոստովանել է, որ ս/թ փետրվարի սկզբին 23-ամյա Սարո Տ.-ի հետ գերեզմանատնից գողացել են թուջե սալիկներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սարո Տ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն









































