Պատկերացրեք, որ դուք մտնում եք քաղաքամերձ գնացք, զբաղեցնում եք ձեր տեղը և այդ պահին հասկանում եք, որ ձեր կողքին նստած են դքսուհի Քեթրինն ու արքայազն Ուիլյամը: Դա լիովին հնարավոր է:
Օրեր առաջ թագավորական ընտանիքն օգտվել է հասարակական տրանսպորտից, որպեսզի Լոնդոն հասնի քաղաքից դուրս գտնվող իրենց տնից: Ընդ որում, ամուսինները ճանապարհորդել են իրենց տնային կենդանու՝ Լուպոյի հետ, առանց թիկնապահների և ամենալարված ժամին:
Քեթրինն ու Ուիլյամը ջինս ու սովորական վերնաշապիկ են կրել: Սակայն նույնիսկ նման քողարկումը չի օգնել նրանց աննկատ մնալ: Հենց որ անգլիացիները ճանաչել են նրան, միանգամից հանել են ֆոտոխցիկները և մի քանի լուսանկար արել:
![Kate Middleton and Prince William were spotted at King's Cross with dog Lupo this weekend [Fameflynet]](https://s.yimg.com/bt/api/res/1.2/i1tFhfulQ_WHOR7HlEV30w--/YXBwaWQ9eW5ld3M7cT04NTt3PTYzMA--/http://l.yimg.com/os/publish-images/lifestyles/2014-09-01/3ab9bb50-31c0-11e4-bbc3-eb38b7246536_Kate-Middleton-Prince-William-King-s-Cross-Lupo.jpg)

![Prince William was seen without son Prince George who was at Kensington Palace with his nanny [Fameflynet]](https://s3.yimg.com/bt/api/res/1.2/XtvwwqXJwWLnvcQyZeeY7w--/YXBwaWQ9eW5ld3M7cT04NTt3PTYzMA--/http://l.yimg.com/os/publish-images/lifestyles/2014-09-01/3a8e1770-31c0-11e4-a67e-9b14e83f278d_Prince-William-King-s-Cross-station.jpg)











































