Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին բաց է թողնելու Գերմանիայի հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Խաղը կայանալու է սեպտեմբերի 3-ին՝ Դյուսելդորֆում:
Հարձակվողը վնասվածք է ստացել Լա Լիգայի 2-րդ տուրում կայացած «Վիլյառեալ»-ի դեմ խաղում (1:0): Հարձակվողը շուտով բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնա վնասվածքի աստիճանը:






































