Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ շուրջ երկու տասնյակ սիրիահայեր մեծ խանդավառությամբ և երախտագիտությամբ ստացել են ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը:
Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին, ՍԱՀ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը կարևորել է սփյուռքահայերի` ՀՀ քաղաքացիությանն արժանանալու փաստը` նշելով, որ այն խոշոր իրադարձություն է յուրաքանչյուր հայի կյանքում: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն և խաղաղություն:





































