ԱՄՆ-ից և Եվրոպայից հնէաբանները Լեհաստանում հայտնաբերել են կերամիկական իրեր, որոնց վրա մնացել են կաթնային ճարպի հետքեր, որոնք վկայում են հնագույն մարդկանց կողմից առաջին պանրի պատրաստման մասին:
Փիթեր Բոգուցկին՝ Փրիսթոնի համալսարանի հայտնի հնէաբանը, դեռ անցած դարի 80-ական թվականներին ենթադրել է, որ եվրոպացիները սկսել են պանիր պատրաստել մ.թ.ա. 5500թ.: Այդ ժամանակ գիտնականը ուշադրություն էր հրավիրել կերամիկական այն կտորների վրա, որոնք հայտնաբերվել են Լեհաստանի հնագույն բնակավայրերում: Դրանց վրա կան 2-3 մմ-անոց անցքեր:
Հմուտ հնէաբանը ենթադրել էր, որ հնէաբանների առջև սպասքի կտորներ են, որոնք կիրառվել են կաթը քամելու համար: Սակայն Բոգուցկիի ենթադրություններն այդպես էլ մնացին ենթադրություններ, ծանրակշիռ ապացույցներ չբերվեցին:
Անցել են տարիներ՝ հնէաբանները իրենց ձեռքում հետազոտությունների յուրահատուկ մեթոդներ ունեն: Եվ վերջերս գիտնականները կարողացել են ճշտել իրենց հիպոթեզը: Բոգուցկին և նրա գործընկերները կարողացել են անալիզի ենթարկել 34 ամանների 50 մասեր և դրանցում հայտնաբերել են կաթնային ճարպի հետքեր:
Գիտնականները նշում են, որ պանրի արտադրությունը սկսվել է ավելի քան 7 հազար տարի առաջ:








































