Թոմ Քրուզը նկարահանվում է հիմնականում «էքշն» ժանրի ֆիլմերում, ընդ որում՝ նա ինքնուրույն է կատարում բոլոր հնարքները: Քրուզը վաղուց է ապացուցել, որ հեշտ չէ բարձրակարգ դերասան լինելը:
Lady.ru-ն առաջարկում է հիշել դերասանի մասնակցությամբ միայն 10 դեպք, երբ նրա կյանքը մազից է կախված եղել:
Թոմ Քրուզը «Առաքելությունը անհնար է» ֆիլմի նկարահանումներին տեսարաններից մեկում կախվել է գնացքից:
Նույն ֆիլմում Քրուզը մոտոցիկլետով թռել է:
«Առաքելությունն անհնար է. Ֆանտոմ արձանագրություն» ֆիլմում նա բարձրացել է աշխարհի ամենաբարձր շինության գագաթին, որը գտնվում է ԱՄԷ-ում:
Թոմ Քրուզը ստիպած է եղել նույն ֆիլմի վրա աշխատելիս թռչել երրորդ հարկից:
«Ապագայի սահմանը» ֆիլմում Քրուզը ցուցադրում է Triumph մոտոցիկլետ վարելու իր վարպետությունը:
«Օրվա ասպետը» ֆիլմում, որտեղ Քրուզը խաղացել է Քեմերոն Դիասի հետ, գրեթե բոլոր հնարքները դերասանը ինքնուրույն է կատարել:
Քրուզը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա, չի թուլացնում իր դիրքերը, չնայած արդեն անցել է 50 տարեկանի սահմանը:
Բոլորովին վերջերս նա դերասանուհի Ռեբեկա Ֆերգյուսթոնի հետ շփվել է Վիեննայի պետական օպերայի շենքից կախված՝ նկարահանելով «Առաքելությունն անհնար է» ֆիլմի վերջնական մասը:









































