«Շտուտգարտ»-ի գլխավոր մարզիչ Բրունո Լաբադիան համեմատել է Գերմանիայի և Իսպանիայի առաջատար թիմերը: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
Լաբադիան խոսել է նաև Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը թիմերի շանսերի մասին:
«Տեսնում եմ, որ «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կարող են Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ, սակայն Մյունխենի «Բավարիա»-ն բարձր մակարդակի խաղ է ցուցադրում:
«Բարսելոնա»-ն մեկ քայլ առաջ է բոլորից, սակայն այդ փաստը պայմանավորված է ֆուտբոլիստների ընտրության, ոչ թե խաղի փիլիսոփայության գործոնով:
Իսկ ո՞ր թիմից պետք է թաքնվի «Բավարիա»-ն: Այն կարող է առավելության հասնել նույն «Ռեալ»-ի նկատմամբ: Մեծ հույսեր եմ կապում նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Շալկե»-ի հետ»,- հայտարարել է Լաբադիան:







































