Փոլ Մաքքարթնին կոչ է արել շոտլանդացիներին՝ հանրաքվեի ժժամանակ քվեարկել Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին:
«Մենք ուզում ենք, որ դուք իմանաք՝ որքան շատ ենք մենք գնահատում մեզ ձեզ հետ միավորող քաղաքացիության կապերը և հույս ենք հայտնում, որ դուք կքվեարկեք այն բանի օգտին, որ պահպանեք դրանք»,- գրել է երաժիշտը բաց նամակում:
Փոլ Մաքքարթնին շոտլանդացիներին խնդրում է մնալ Միացյալ Թագավորության կազմում:
Երաժիշտն ընդգծել է, որ որոշումը, որը կկայացնեն շոտլանդացիները, «մեծ ազդեցություն» կունենա նրանց վրա, ովքեր ապրում են Միացյալ Թագավորության մնացած մասում:
«Այն, ինչ միավորում է մեզ, ավելի շատ է, քան այն, ինչ բաժանում է: Եկեք միասին մնանք»,- կոչ է արել Մաքքարթնին:
Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կանցկացվի անկախության վերաբերյալ հանրաքվե:








































