Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Վրաստանի ու տարածաշրջանի անվտանգությունը պետք է բարձրանա, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի Առաջին ալիքի եթերում:
«Անդամակցության գործողությունների պլանի» ստացման համար Վրաստանի բնակչությանը անհրաժեշտ է անվտանգության ավելի մեծ երաշխիքներ, ինչի մասին էլ մենք խոսում ենք մեր գործընկերների հետ»,- ասել է Մարգվելաշվիլին:
Նա ընդգծել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովից ակնկալում է «ադեկվատ արձագանքում» այն կարևոր գործընթացների վերաբերյալ, որոնք իրականացվել են երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս:










































