Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մտադիր է ներկայացնել ՆԳՆ բարեփոխումների նախագիծը մինչև սեպտեմբերի 15-ը: Նա նաև նշել է, որանրաժեշտ է արագ բարեփոխել դատական համակարգը, դատախազությունը և քննչական համակարգը:
«Իրավապահ համակարգը արմատական, լուրջ փոփոխությունների կարիք ունի: Հարկավոր է փոխել իրավիճակը: Հետաձգել չի կարելի, նույնիսկ պատերազմի դեպքում: Որոշում եմ կայացրել ՆԳՆ-ի վերաբերյալ բարեփոխումների իմ մասը ներկայացնել մինչև սեպտեմբերի 15-ը»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Ավակովի խոսքով՝ ՆԳՆ բարեփոխումների նախագիծը գրեթե պատրաստ է, իսկ այս պահին մշակվում են մանրամասները:







































