Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Իշխան Զաքարյանի կինը կատարել է ամուսնու առաջ սուրբ պարտականությունը

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք կա՞ն անհանգստացնող հարցեր նոր ուսումնական տարուն, նշեց, որ չկան շատ անհանգստացնող հարցեր, կան կառուցողական հարցեր՝ կապված շենքային պայմանների, դասագրքերի, ինչպես նաև սպասվելիք կրճատումների հետ, եթե իհարկե՝ կան: Օգոստոս ամսվա ընթացքում, որ դպրոցում խնդիր է եղել, հանդիպել են տնօրենների հետ, ֆինանսական վարչության մասնագետների հետ, այսօր անլուծելի հարց չունեն: Դասագրքերը բաժանման ընթացքում են՝ սկսած օգոստոսի 17-ից:

Գայանե Սողոմոնյանը չհերքեց, որ կարող են լինել դպրոցներ, որտեղ դասագրքերի պակաս կնկատվի, սակայն տնօրենի կողմից հայտ է ներկայացվում: Բացի այդ, նրա խոսքով, լինում են դեպքեր, երբ տնօրենները նախապես չէին կարող կանխագուշակել, թե որքան աշակերտ կունենան: «Այս ամառվա ընթացքում մենք շատ ունեցանք Ուկրաինայից եկած ընտանիքների երեխաներ, հիմնականում հիմնական դպրոցի երեխաներ»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև սեպտեմբերի 10-ը բոլոր դպրոցներն ապահովված են լինում դասագրքերով:

Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի բացման հետ կապված, և արդյոք կուզենա՞ր, որ իր զավակները այնտեղ սովորեին: «Ունեմ իմ սեփական կարծիքը, իմ երեխան հայ ընտանիքի երեխա է, հայրը հայ է, մայրը հայ է, արմատները հայ են, ուրեմն նրա առաջին սուրբ գործը պետք է լինի մայրենիին ոչ թե տիրապետելը, այլ գերազանց տիրապետելը, ոչ թե իմանալ հայ մշակույթ, և իր ժողովրդի պատմությունը, այլ գերազանց իմացությունն է պարտադիր: Դրանից հետո ես շատ ուրախ կլինեմ, որ իմ երեխան հայերեն մտածելով սովորի բազում լեզուներ, և իմ երեխաները առնվազն չորս լեզուներով խոսում են, թող կրթություն ստանան աշխարհի լավագույն բուհերում բայց իրենց գիտելիքները բերեն և ներդնեն այս պետության բարգավաճման համար»,- ասաց նա:

Նա նշեց, որ իր ամուսնու համար ամենակարևորը իրենից որպես մայր մեկ բան է եղել՝ երեխաները ճիշտ դաստիարակվեն, հայ մեծանան և տիրապետեն մայրենիին: «Դա իմ սուրբ պատականությունն է եղել, և ես կարողացել եմ դա անել»,- հավելեց նա:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում