Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը գովեստի խոսքեր է հղել Խուան-Մարտին Դել Պոտրոյին և խոսել է իր ապագայի մասին:
«Դել Պոտրոն արդեն իսկ աշխարհի լավագույն թենիսիստներից մեկն է: Նա պետք է շարունակի համառորեն աշխատել: Նա զբաղեցրել է 4-րդ, 7-րդ հորիզոնականները, սակայն մի օր կարող է դառնալ առաջինը: Երբեմն վճռորոշ կարող են լինել մանրուքները:
Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա կարող եմ մարզչի որակավորում ստանալ: Սակայն դեռևս վստահ չեմ: Անհրաժեշտ է այս ամենը քննարկել կնոջս և աղջկաս հետ: Ես սիրում եմ ճանապարհորդել, սակայն ինձ դուր է գալիս ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ»,- հայտարարել է Ֆեդերերը:






































