Ամերիկյան հայտնի կատարող Լեդի Գագան և ավանդական փոփ ուղղության ԱՄՆ-ում ոչ պակաս հայտնի ներկայացուցիչ Թոնի Բենեթը ներկայացրել են յուրօրինակ մի դուետ, որը կոչվում է I Can’t Give You Anything But Love։
Ջազային կոմպոզիցիան կմտնի նրանց համատեղ նոր ալբոմի մեջ, որը կոչվում է Cheek to Cheek («Այտը՝ այտին»)։ Սկավառակը կթողարկվի սեպտեմբերի 23-ին։








































