Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի սևծովյան հատվածում երկնաքար է ընկել: Դա տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 23.00-ին:
Տվյալ փաստը լուրջ խուճապ է առաջացրել Օրդու նահանգի Փերշեմբե շրջանի բնակիչների շրջանում՝ կապված դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի վերաբերյալ տարածված լուրերի հետ:
Օրդուի քաղաքապետ Օրհան Դյուզգյունը հաստատել է երկնաքարի ընկնելու փաստը, ինչը ֆիքսվել է հեռուստախցիկների կողմից: Ներկայումս հստակեցվում է երկնաքարի ընկնելու ստույգ վայրը:
Տեսանյութ http://webtv.hurriyet.com.tr/2/42600/0/1/ordu-ya-goktasi-dustu.aspx