Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը նշել է, որ երբեք չի դիտարկել Թուրքիայի հավաքականում խաղալու տարբերակը: Ֆուտբոլիստն իրեն 100%-ով գերմանացի է համարում:
«Ես աշխարհի լավագույն փլեյմեյքերներից մեկն եմ: Բայց երբեմն ստիպված եմ հանդես գալ եզրերում: «Ռեալ»-ում հաճախ հանդես էի գալիս աջից, ինչն ինձ դուր էր գալիս: Գերմանիայի հավաքականում` ձախից, դա ինձ համար փոքր-ինչ ավելի դժվար է: Բայց հանուն թիմի պատրաստ եմ խաղալ նաև այդ գծում:
Ինձ երբեմն հարցնում են, թե ինչու չեմ ընտրել Թուրքիայի հավաքականը: Բայց այդ երկրի հետ ինձ ոչինչ չի կապում: Երբեք չեմ դիտարկել այդ տարբերակը: Ես ծնվել և մեծացել եմ Գերմանիայում: Ընկերներիս մեծ մասը գերմանացիներ են: Հաճույքով եմ հանդես գալիս Գերմանիայի հավաքականում: Հպարտանում եմ դրանով»,- The Telegraph-ը մեջբերում է Օզիլի խոսքերը:








































