Monday, 06 07 2026
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում

Գեներալ Մանվելը զայրացած է. Ծաղիկ Ռուբոյի «Երդվյալ ազատամարտիկների միությունը» երկար կյանք չի ունենա

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, ամեն դեպքում ստեղծեց ազատամարտիկների այն կառույցը, որի մասին արդեն տևական ժամանակ խոսվում էր: Կառույցը կոչվում է «Երդվյալ ազատամարտիկների միություն»։ Ընդ որում՝ խոսվում էր նաև, որ կառույցը ստեղծվելու է ԲՀԿ-ական մեկ այլ ազատամարտիկ-պատգամավորի՝ Ռոստամ Գասպարյանի հետ համատեղ, սակայն, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, վերջին պահին նրանք ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության չեն եկել, և Գասպարյանը մի կողմ է քաշվել: Ընդ որում՝ նրանց միջև «բազարները» եղել են հենց սահմանային վերջին դեպքերի օրերին և պատահական չէ, որ Գասպարյանն ու Ծաղիկ Ռուբոն առանձին-առանձին հայտարարեցին, թե կամավորականներ են հավաքագրում առաջին գիծ մեկնելու համար:

Պարզից էլ պարզ է, որ այս կառույցը քաղաքական նպատակներ է հետապնդում և ստեղծվել է ԵԿՄ-ին հակակշիռ, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, բավականին զայրացրել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: Նա մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով զգուշացրել է ԲՀԿ-ականներին չգնալ այդ քայլին: Իսկ վերջին անգամ, միությունը գրանցելուց առաջ, կանչել է Ծաղիկ Ռուբոյին ու Ռոստամ Գասպարյանին և խիստ տոնով զգուշացրել վերջնականապես հրաժարվել այդ մտքից: Սակայն ինչպես երևում է, միայն Գասպարյանն է ընկալել Գրիգորյանի զգուշացումները, իսկ Ծաղիկ Ռուբոն, ունենալով Ծառուկյանի «դաբրոն», որոշել է դեմ գնալ գեներալին և, այնուամենայնիվ, գրանցել միությունը, որը, սակայն, դժվար թե երկար կյանք ունենա՝ հաշվի առնելով գեներալ Մանվելի զայրույթը:

Միության ստեղծման նպատակը Ծառուկյանինն է: Այդ միտքն առաջացել էր այն պահից, երբ ԵԿՄ-ն սկսեց բացահայտ ծառայել ՀՀԿ-ի շահերին, և համապետական ընտրություններին Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ ԵԿՄ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Դրանից հետո Ծառուկյանն իր ազատամարտիկ պատգամավորների հետ երկար էր մտմտում նման մի կառույց-հակակշիռ էլ իր ձեռքում ունենալ և ունեցավ: Չնայած այդ միության անդամներից և ներկայացուցչական կազմից միայն հասկանալի կլինի, թե ինչ կարգի կառույց է և որքան կյանք կունենա։

Միության նախագահ Ռուբեն Գևորգյանը հրաժարվեց անվանական մեզ ասել, թե ովքեր են արդեն իսկ դարձել «Երդվյալ ազատամարտիկների միության» անդամ: Միայն հայտարարեց, որ անդամների թիվն անցել է արդեն 4500-ը: Իսկ միության մեջ ընդգրկվելը մեկ կարևոր չափանիչ ունի. միությանն անդամագրվողը պետք է անպայման առաջնագծում կռված լինի, հակառակ դեպքում չի կարող անդամագրվել: «Մեր միությունը ներառում է բացառապես առաջնագծում կռված ազատամարտիկներին: Մեր միությունում արդեն ընդգրկված են 4500-ից ավելի ազատամարտիկներ: Անդամագրումը շարունակվում է: Գուցե շատերը ուզենան անդամագրվեն, բայց չեն կարող, քանի որ միությունը ենթադրում է միայն առաջին գծում կռվածներին: Միությունը երիտասարդ և պատանեկան թև չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը։ Պատասխանելով հարցին, թե ովքեր են այդ 4500 ազատամարտիկները, Գևորգյանը նկատեց. «Կան մարդիկ, որ դեռ սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամ չեն եղել, կան, որ նրա մահից հետո ինչ-ինչ պատճառներով դուրս են եկել «Երկրապահից», և հիմնականում այնպիսի ազատամարտիկներ, որ երբեք որևէ կառույցի չեն անդամագրվել և կռվել են առաջնագծում»,- ասաց մեր զրուցակիցը՝ այնուամենայնիվ հրաժարվելով տալ այդ 4500-ից որևէ մեկի անունը, հիմնավորելով, որ առաջին գծում կռված բոլոր ազատամարտիկները հերոսացվել են, և նրանք մի անուն ունեն՝ հայրենիքի նվիրյալներ:

Գևորգյանը քաղաքական նպատակ չի տեսնում իր ստեղծած միության տակ: Իր խոսքով՝ իր միության և ԵԿՄ-ի նպատակները տարբեր են:

Գևորգյանը չի վախենում գեներալ Մանվելի զայրույթից և զգուշացումներից, ինչպես նաև նրա հետ խնդիրներ ունենալուց: «Մանվել Գրիգորյանը իմ ընկերն է: Իմ մարտական ընկերն է: Նա իր գործով է զբաղվում, մեկ այլ զանգվածի հետ է աշխատում, նրա կազմակերպությունն իր առաքելությունն ունի, իսկ իմ կազմակերպության առաքելությունն այլ է, և մենք ուրիշ զանգվածի հետ ենք աշխատում: Նա էլ է հայրենանվեր գործ անում, մենք էլ: Մնացած խոսակցությունները ձեր՝ լրագրողներիդ հորինածն է: Նման բաներ չկան»,- ասաց Գևորգյանը:

Ինչ վերաբերում է Ռոստամ Գասպարյանին, ապա վերջինս չցանկացավ խոսել նրա հետ ունեցած խնդիրներից: «Իրեն հարցրեք, թե ինչու չցանկացավ միանալ: Ամեն մարդ իր նպատակներն ունի, իր պատկերացումները: Նրանք էլ կազմակերպություն ունեն ու ծրագրեր: Թող իրենք որոշեն իրենց անելիքը»,- եզրափակեց Ռուբեն Գևորգյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում