Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու հայ-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դիտարկումն անցկացվելու է Ղազախի շրջանում: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Եվգենի Շարովը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Փրայորը և դաշտային օգնական Խրիստո Խրիստովը:









































