Ուկրաինան սպասում է, որ շաբաթ օրը Պյոտր Պորոշենկոյի Բրյուսել այցի արդյունքում Ուկրաինային աջակցող գործողություններն ավելի վճռական կդառնան, մասնավորապես` նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով նախագահի վարչակազմի փոխնախագահ Վալերի Չալիին:
«Սպասում ենք Ուկրաինային աջակցության ավելի վճռորոշ գործողությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների»,- ասել է Չալին` հավելելով, որ ԵՄ-ում որոշում ընդունելը շատ բարդ է ընթանում, և «նրանց դինամիկան մեզ չի բավարարում»:









































