Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունն ապացույցներ ունի ռուս զինվորականների` Ուկրաինա ներխուժման մասին, հաղորդում է France 24 հեռուստաալիքը:
Նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե ինչպիսի ապացույցների մասին է խոսքը:
Ֆաբիուսը նաև Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման կոչ է արել:
«Մենք պետք է միաժամանակ ցույց տանք և մեր հաստատակամությունը, և երկխոսության պատրաստ լինելը»,- ասել է նա:









































