Եվրոպայի լիգայի որակավորման փուլում ղազախական «Ակտոբե»-ի դեմ խաղում «Լեգիա»-ի երկրպագուները համարձակ ակցիա էին կազմակերպել:
Նրանք պահել էին հսկայական պաստառ, որտեղ ՈւԵՖԱ-ի նշանի ֆոնին պատկերցած է խոզ, իսկ ստորին հատվածում կա գրություն. «6
Այսպիսով՝ լեհերն իրենց դժգոհությունն են արտահայտել «Լեգիա»-ին որակազրկելու ու Չեմպիոնների լիգայից դուրս թողնելու մասին որոշումը: Դիմակայության արդյունքում թիմը 6:1 հաշվով առավելության էր հասել «Սելթիկ»-ի նկատմամբ: Պատասխան հանդիպման վերջին րոպեներին Վարաշավայի ակումբի կազմ դուրս եկավ որակազրկված ֆուտբոլիստ:
Արդյունքում՝ «Լեգիա»-ի ակտիվում 0:3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց, իսկ հաջորդ փուլ դուրս եկավ «Սելթիկ»-ը: Լեհերի բոլոր բողոքարկումներն ՈւԵՖԱ ու Մարզական արբիտրաժային դատարան մերժվել են:










































