Բարսելոնայի օդանավակայանում Կոլումբիայից ժամանելիս ձերբակալվել է Պանամայից 20-ամյա աղջիկ, որը փորձել է կրծքի իմպլանտներում կոկաին փոխադրել` հայտնում է BBC-ին:
Խուզարկության ժամանակ ոստիկանությունն ուշադրություն է դարձրել արագ արված պլաստիկ վիրահատությունից հետո կնոջ մարմնի վրա առկա արյան հետքերին, և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկները նրա կրծքում 1.4 կգ թմրանյութ են հայտնաբերել:









































