Ըստ հետազոտության, որն անցկացրել է The Daily Telegraph-ը, պարզվել է, որ բրիտնական կատուների 13 տոկոսը Facebook-ում էջ ունի:
Շների 9 տոկոսը ներկա է Twiiter-ում ու ևս 2 տոկոսն ունի սեփական բլոգ: Հետազոտությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի 2 հազար կենդանիների տերեր:
Համաձայն դրա արդյունքների՝ ամեն տնային կենդանի սոցցանցերում ունի թեկուզ և մեկ էջ, որոնք վարում են կենդանիների տերերը:
Ամենահայտնի տնային կենդանին սոցցանցերում համարվում է Բու անունով շպիցը Սան Ֆրանցիսկոյից: Կենդանին հայտնի դարձավ իր անսովոր կարճ սանրվածքով: Facebook-ում նրա էջին հետևում է ավելի քան 15 մլն մարդ:










































