Վենեսուելայի Ազգային ասամբեայի նախագահ Դիոսդադո Կաբելիոն հերքել է Ուգո Չավեսի մահվան մասին շշուկները:
Երկրի մայրաքաղաք Կարակասում զինծառայողների առջև ելույթ ունենալիս նա ասել է. «Կոլումբիայում հայտարարում են նախագահի մահվան մասին, սակայն դա ճիշտ չէ»։ Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Խորհրդարանի խոսնակը նշել է, որ Չավեսի մահվան մասին շշուկները տարածվել են, չնայած այն բանին, որ փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն պարբերաբար համաքաղաքացիների պատմում է նախագահի առողջական վիճակի մասին: Նրա խոսքով՝ շշուկները տարածվում են չարամտորեն:
Նշենք, որ Չավեսի մահվան մասին վարկածներ են առաջ քաշվում նրա հիվանդության մասին հայտնի դառնալուց հետո ոչ առաջին անգամ: Մինչ օրս Վենեսուելայի նախագահը կարողացել է դրանք անձամբ հերքել՝ իրեն մահ ցանկացողներին մաղթելով երկար կյանք, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես է բոլիվարական հեղափոխությունը շարունակում իր հաղթարշավը պայքարից պայքար, հաղթանակից հաղթանակ:










































