Thursday, 02 07 2026
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

«Հայաստանում ամենալավ բանը՝ մարդիկ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ջաաա՛ն», «բարև ձեզ», «հա, չէ», «դուռ». սրանք այն բառերն են, որ իսպանացի 19-ամյա երիտասարդը հասցրել է սովորել Հայաստանում իր ընկերներից: Մի քանի «վատ» բառ էլ է սովորել, բայց զգուշանում է աղջիկների ներկայությամբ օգտագործելուց: Ֆերրան Բլասկոն պատրաստվում է մաթեմատիկայի ուսուցիչ դառնալ: Բարսելոնայից եկել-հասել է Հայաստան, որովհետև լսել է հայերի ցեղասպանության մասին: Ի դեպ, Ֆերրանն ընտանիքի անդամներից «թաքուն» է եկել: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է հիմա չարաճճի տղան:

– Ֆերրա՛ն, ինչո՞ւ որոշեցիր ճանապարհորդել հենց մեր տարածաշրջանում:

– Իմ ընկերներից մեկն ինձ գիրք էր տվել կարդալու, այն Հայոց ցեղասպանության մասին էր: Հենց այդ գիրքն էլ ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց գալ, տեսնել Թուրքիան և Հայաստանը, երկու կողմերն էլ: Ցանկանում էի ավելին իմանալ Հայաստանի մասին: Ճիշտ է՝ պատրաստվում եմ անվանի մաթեմատիկոս դառնալ (ծիծաղում է), սակայն պատմությունն էլ եմ շատ սիրում:

– Իսկ ի՞նչ պարզեցիր պատմությունից:

– Ուղղակի ուզում էի իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Սակայն Թուրքիայում դա տաբու էր, ոչ ոք չէր խոսում այդ մասին: 21 օր ճանապարհորդել եմ Թուրքիայում, եղել եմ երկրի արևելյան մասերում, օրինակ՝ Էրզրումում: Իսկ երբ եկա այստեղ, գնացի պատմության թանգարան: Հասկացա, որ թուրքերը չէին ուզում տեսնել Թուրքիան հայերով լցված:

Իսկ դու գիտե՞ս, որ Էրզրումը հայկական քաղաք է եղել:

– Գիտեմ, այո՛: Հայաստանի մասին շատ բան չգիտեի, բայց լսել էի, երբ աշխարհագրություն էինք անցնում դպրոցում: Կարդացել եմ, որ Էրզրումը Հայաստանի համար կարևոր քաղաք է եղել: Հետաքրքիր էր, այնուամենայնիվ, տեսնել երկու երկրները: Թուրքիայում ինձ Աբդուլ Համիդի մասին լեգենդներ էին պատմում, ինչքան լավ սուլթան է եղել: Հայաստանի պատմության թանգարանում տեսա, որ հայերը նրան պիտակել են «Արյունոտ Համիդ» անունով:

– Ամենագեղեցիկ բանը, որ գերել է քեզ Հայաստանում:

– Հայկական ճարտարապետությունը, այն շատ տարբեր է բոլոր այն ճարտարապետական կառույցներից, որ ես երբևէ տեսել եմ իմ կյանքում: Շենքերը, փողոցները ես շատ սիրեցի, գեղեցիկ են: Բայց ամենալավ բանը Հայաստանում մարդիկ են: Առաջին օրը, երբ ես եկա Հայաստան, Տաշիր գյուղում անցկացրի: Իջևանելու տեղ չունեի: Մարդիկ, ովքեր նույնիսկ անգլերեն չգիտեին, տարան իրենց տուն, կերակրեցին և գիշերելու տեղ տվեցին: Մենք իրար չէինք հասկանում, նրանք ինձ չէին ճանաչում, ես՝ իրենց: Նույն բանը տեղի ունեցավ Հայաստանում: Մարդկանց հյուրասիրությունը հիասքանչ է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում