ԱՄՆ-ն ուժեղացնում ԵՄ-ի վրա ճնշումները լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումն ահաբեկչական ճանաչելու համար: Այս մասին է վկայում սենատոր Ջո Լիբերմանի կողմից արված հայտարարությունը, որի տակ արդեն 50 սենատոր է ստորագրել:
Այդ հայտարարությունը պահանջում է Օբամայից, որ ԵՄ–ին, որը 27 երկրներ է ներառում, ներկայացվի անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, որ հարկավոր է «Հըզբոլլահ»-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և խմբավորման ֆինանսավորումը դադարեցնելու համար:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները կարծում են, որ «Հըզբոլլահ»-ը համագործակցում է Իրանի իշխանությունների հետ: Բացի դրանից, կազմակերպությունն առնչություն ունի ԱՄՆ քաղաքացիների և դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումներին։
Լիբանանյան խմբավորմանը մեղադրում են նաև Բուրգասի օդանավակայանում ահաբեկչություն իրականացնելու մեջ, որի հետևանքով զոհվել էին 5 իսրայելցիներ և ավտոբուսի վարորդը:









































