Google որոնողական տեղեկատվական համակարգի միջոցով մարդիկ ամենաշատը փնտրել են տեղեկատվություն Ուիթնի Հյուսթոնի և One Direction բրիտանական խմբի վերաբերյալ:
Հայտնի երգչուհի, դերասանուհի Հյուսթոնը մահացել է 2012 թ. փետրվարին։ Նրա անունն ամենաշատն է գրվել համակարգի որոնման տողում:
Իսկ ինչ վերաբերում է նկարներին, ապա այստեղ գլխավորում է բրիտանական One Direction փոփ խմբի անդամ Հարրի Սթայլսը:
Facebook սոցիալական ցանցի ամերիկացի օգտատերերի շրջանում ամենաշատ քննարկված թեման եղել է Օբամա և Ռոմնի մրցակցությունը:










































