Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ֆլեշմոբ հայ ժողովրդի գլխին

Երևանի մամուլի ակումբներից մեկում երեկ հնչել է մի ֆրազ, որին շատ հաճախ է հնարավոր պատահել Հայաստանում: Նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ և Հայաստան չէր լինի, և մենք իրավունք չունենք Ռուսաստանին ասել՝ ում զենք վաճառի, իսկ ում` ոչ, երբ հարկ լինի, Ռուսաստանն իր ծանրակշիռ խոսքը կասի:

Այս օրերին ինտերնետ տիրույթում հաճախ է հնարավոր տեսնել սահմռկեցուցիչ կադրեր Իրաքից, թե ինչպես են իսլամիստները ոչ միայն արյունահեղություն անում, այլ նաև, օրինակ, եզդի կանանց և երեխաներին ստրկական վաճառքի հանում: Բայց այդ վաճառքի պայմաններում անգամ այդ կանայք և աղջիկները այնպիսի ստրկական հոգեբանություն չունեն, ինչքան հայաստանյան քաղաքական դաշտում լայն տարածում գտած գործիչները: Որովհետև միայն ստրկական հոգեբանության պայմաններում է հնարավոր հայտարարել, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ չէր լինի և չէր լինի Հայաստան:

Ու սա ասվում է այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում էին սահմանները Ղարաբաղում ու Հայաստանում, երբ Հայաստանի և Ղարաբաղի սահմանամերձ գյուղի բնակիչները իրենց կյանքի գնով ամուր կանգնել էին հրետակոծվող գյուղերում և չէին դիմում փախուստի կամ խուճապի: Այդ մարդկանց մտքով անգամ չի կարող անցնել, որ առանց իրենց կարող է Հայաստան ու Ղարաբաղ լինել, իսկ ահա թիկունքում կան ստրկամիտներ, որոնք ոչ միայն կարող են մտածել, որ Հայաստանն ու Ղարաբաղը միայն Ռուսաստանի շնորհիվ կան, այլ նույնիսկ բարձրաձայն կարտահայտեն իրենց մտածածը: Եվ` այն դեպքում, երբ այսօր Ռուսաստանի «շնորհիվ» է, որ Ղարաբաղում չկան Շահումյանն ու Գետաշենը, որովհետև ռուսական 23-րդ դիվիզիան 1991-1992 թվականին ուղղակի հայաթափել է այդ տարածքները և նվիրել Ադրբեջանին:

Սակայն Հայաստանն ու Ղարաբաղն ուր, ստրկամիտներն` ուր: Այդ մարդիկ միայն ֆիզիկապես են Հայաստանում, իսկ հոգեբանությամբ, մտածելակերպով, մտահորիզոնով այդ մարդիկ Հայաստանից դուրս են, Ղարաբաղից դուրս են: Որովհետև եթե նրանք լինեին Հայաստանում ու Ղարաբաղում ավելին, քան ֆիզիկապես, ապա իսկապես անհնար կլիներ հաղթանակը, իսկապես չէր լինի Ղարաբաղ ու Հայաստան, որովհետև նրանք, դժբախտաբար, քանակ են կազմում և քանակ ձևավորում: Եվ վերջապես` այդ քանակի ճնշման արդյունքում է, որ այսօր իսկապես Հայաստանի ու Ղարաբաղի լինելիության խնդիր կա:

Քանակը այս սեգմենտի ռազմավարական նպատակն է կամ ավելի ճիշտ կլինի ասել` ռազմավարական առաջադրանքը: Ըստ այդմ` պետք է հնարավորինս լայն հասարակական զանգվածների համոզել կամ ներշնչել, որ առանց Ռուսաստանի Հայաստանն ու Ղարաբաղը գոյություն ունենալ չեն կարող, որ առանց Ռուսաստանի մեզ պարզապես կուտեն, ինչին բերանը բացած սպասում են թուրքերը և աշխարհի մի շարք այլ պետություններ: Այս մտայնությունը Հայաստանի հասարակության մեջ ներշնչվում է պարբերական ցիկլերով: Հատկապես ներկայիս ժամանակահատվածում սա կարևոր է, քանի որ օգոստոսյան իրադարձություններից հետո կա հասարակական ոգևորություն, վերելք հասարակական էմոցիաների և հոգեվիճակի գերադրական աստիճան, ինչը կարող է տրանսֆորմացվել Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի այլ վեկտորների վրա, և ըստ էության դետոնացիան կարող է մեծ լինել, արդյունքները` շոշափելի:

Այդ իսկ պատճառով հարկավոր է ակտիվացնել «ավանդական» մտքի գեներացիան, որ առանց Ռուսաստանի հայը կյանք չունի, որ եթե Ադրբեջանը հետ է քաշվել, ապա ոչ թե հայ զինվորի, այլ Ռուսաստանի վախից կամ ահից, որ եթե Հայաստանի մոտ ինչ-որ բան ստացվել է սահմանում, ապա դա միմիայն Ռուսաստանի շնորհիվ, որ եթե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ապա պետք չէ խոսել դրա մասին՝ դա մեր խելքի բանը չէ, պետք է ընդամենը հավատալ ու ապավինել Ռուսաստանին, քանի որ վերևն Աստված, ներքևը` Ռուսաստան, և եթե ոմանց համար Աստծո գործերն են անքննելի, ապա ստրկամիտների համար անքննելի են Ռուսաստանի գործերը:

Հայաստանի խիստ որոշակի սեգմենտը կարծես թե միացել է հանրահայտ դարձած ֆլեշմոբին, բայց սառույցով ջուրը լցնում են ոչ թե իրենց անձնական գլխներին, այլ սառը ջուրը լցնում են հայ ժողովրդի գլխին, որպեսզի հանկարծ օգոստոսյան ոգևորությունը քանակ և որակ չկազմի` ի տարբերություն ստրկամտության, որպեսզի հանկարծ բալանսի խախտում տեղի չունենա, և հայաստանյան հասարակությունում ստրկամտությունը նահանջ չապրի, որպեսզի հայ ժողովորդը հանկարծ չմտածի, թե ունակ է ինքնուրույն պաշտպանվելու, թե ունակ է իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, թե կարող է լուծել իր անվտանգության հարցերը, կարող է մրցունակ ու մարտունակ բանակ ունենալ, կարող է այդ օրինակով պետություն ունենալ, որպեսզի հայ ժողովուրդը չմտածի, թե այնուամենայնիվ առկա է որակյալ պետականության մեծ պոտենցիալ, որը իրագործելու համար պարզապես պակասում են իրական էլիտաները, պակասում են տարբեր խթանիչները:

Ցանկացած հասարակության ստրկացնելու գլխավոր նախապայմանը հենց դա է՝ զրկել ինքնավստահությունից, զրկել սեփական ուժի և կարողության հանդեպ հավատից: Եթե հանկարծ հասարակությունը չզրկվի այդ ամենից, կամ եթե հանկարծ սկսվի վերականգնողական գործընթաց, ապա առաջադրանքը տապալված կլինի, ինչը հղի է արդեն բարդ հետևանքներով, քանի որ մրցակցությունը շատ մեծ է, և Ռուսաստանի անփոխարինելիության առասպելը փչելու ծանր ու պատասխանատու գործի համար հերթ կանգնածներին վերջ չկա: Իսկ նմանները Ռուսաստանի նման անփոխարինելի չեն, և Ռուսաստանն իրենց շատ արագ կփոխարինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում