Facebook ընկերությունը կներկայացնի նոր գովազդային հարթակ: Ինչպես սպասվում է, հարթակի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերյան գովազդի միջազգային Advertising Week-ի ընթացքում, հայտնում է The Information-ը:
Նոր արտադրանքը ստեղծվում է Atlas հարթակի հիման վրա, որը Facebook-ը անցած տարի գնել էր Microsoft-ից:
cookies-ի փոխարեն այն օգտագործում է սոցցանցերի օգտատերերի լոգինները:
Այդ կերպ այն կարող է հետապնդել օգտատերերի հետաքրքրությունները՝ անկախ այն բանից, թե ինչ սարքով են նրանք մուտք գործում համացանց:










































