ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Facebook-ում հաղորդագրություններ են ուղարկում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ: Դրանք թողնում են որպես մեկնաբանություն Օբամայի անձնական էջում ուկրաինացի օգտատերերը և նրանց ցավակցում են՝ հաղորդում է NEWSru.ua-ն:
Ավելի հաճախ նրանք օգտագործում են միևնույն տեքստը, որը գրված է անգլերեն: Ընդ որում՝ որոշ կոչեր ուղղված են ոչ թե ԱՄՆ-ին, այլ Եվրոպային:
Նման հաղորդագրությունները դրվում են The Washington Post-ի ամենաթարմ հոդվածների տակ, որոնք նվիրված են գլոբալ տաքացման խնդրին: Ըստ օգոստոսի 28-ի տվյալների՝ հղման տակ թողնվել է ավելի քան 4,3 հզ. մեկնաբանություն: Ավելի քան 1000 մարդ վերահրապարակել է գրությունը իր էջում:











































