Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ֆինանսների փոխնախարարը ձանձրանում է Բաղդասարովի մասին լրագրողների հարցերից

«Միկա քորփորեյշն» ընկերությանը պատկանող «Միկա» մարզահամալիրը տրվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ Մարզահամերգային համալիրի՝ 9 միլիարդ գնահատվելուն: «Այս գույքով ամբողջ պարտքը չի մարվում, մի մասն է մարվում, քանի որ պարտքը ավելի մեծ է»,-հայտարարեց նա՝ անդրադառնալով «Արմավիայի» կուտակած պարտքին:

Հարկայինի միջոցով արձանագրվեցին պարտքերը, էլ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը՝ զարմացավ Պավել Սաֆարյանը:

«Ի՞նչ է անելու Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցը «Միկա» ընկերության հետ» հարցին Պավել Սաֆարյանը արձագանքեց. «Տարբեր պատկերացումներ կան, երբ տալիս են ֆինանսների նախարարությանը: Ցանկացած գույք, որը պետությունը վերցնում է, տրվում է ֆինանսների նախարարությանը»:

Ի՞նչ են անելու այդ գույքը: Պավել Սաֆարյանը նշեց, որ դեռ որոշված չէ՝ ինչ են անելու գույքի հետ:

Հարցին ի պատասխան՝ Միխայիլ Բաղդասարովի սնանկացումը կապվա՞ծ է արդյոք Սերժ Սարգսյանի մտերիմների բիզնես-հետաքրքրությունների հետ, փոխնախարարը նշեց, որ չունի նման տեղեկատվություն, իսկ Միխայիլ Բաղդասարովին ճանաչում է հեռուստացույցով:

«Հիմա եկել եմ այստեղ ասեմ՝ ովքե՞ր են իմ ծանոթները, ո՞ւմ եմ ճանաչում»,- ասաց Պավել Սաֆարյանը՝ հավելելով, որ շատ ձանձրալի հարցեր են իրեն տալիս:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում