Բայկալի ամենամեծ՝ Օլխոն կղզում ճանապարհորդող զբոսաշրջիկները միայն վերջին պահին են նկատել, որ ինչ-որ բան է շարժվում ճանապարհին։ Պարզվել է, գիրուկ գետնասկյուռը մնացել է փորած բնի մեջ և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։ Աղջիկը դուրս է եկել ավտոմեքենայից և փրկել խեղճ կենդանուն՝ նրան դուրս քաշելով անցքից, գրում է vesti.ru–ն։










































