Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է Խաբի Ալոնսոյի՝ միջազգային կարիերան ավարտելու որոշումը.
«Դժվար է գերազանցել այն, ինչին հասել է Ալոնսոն: Նա մեզ ֆանտաստիկ ժառանգություն է թողնում: Հավաքականում իր ողջ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել որպես իսկական պրոֆեսիոնալ: Ես մեծ հարգանք եմ տածում Ալոնսոյի նկատմամբ: Իմ ու նրա համատեղ աշխատանքի ընթացքում մենք հիանալի հարաբերությունների մեջ էինք»-, ասել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ այօսր պարզ դարձավ, որ Խաբի Ալոնսոն ավարտում է ելույթները Իսպանիայի հավաքականի կազմում: Նախկինում նման որոշում էին կայացրել նաև Իսպանիայի ընտրանու մյուս երկու առաջատարները՝ Չավին ու Դավիդ Վիլյան:








































