Monday, 06 05 2024
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում

Ամիրյան փողոցի վրա գտնվող Հովիկ Աբրահամյանի սեփականությունում նոր զարգացումներ են

Ամիրյան 4/4-ի բնակիչները մինչ օրս պայքարում են իրենց բնակարանների համար, որն իրենց ձեռքից ժամանակին խլել է Հովիկ Աբրահամյանը՝ մարդկանց բնակարանների տեղում կառուցելով իր և որդուն պատկանող Hotel National հյուրանոցային համալիրը, որը սկզբում Հովիկ Աբրահամյանին չի պատկանել: Հյուրանոցը սկզբում կառուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հանգուցյալ Մելիք Գասպարյանը, որի մահից հետո Հովիկ Աբրահամյանը պարզապես խլել է շենքը Գասպարյանի ընտանիքից, ավելի կոնկրետ՝ որդուց, որը հիմնականում զբաղվում էր շենքի հարցերով: Աբրահամյանները չնչին կոպեկներով խաղից հեռացրին Գասպարյանի որդուն, որը դրանից հետո գտնվում էր Դուբայում:

Վերջին շրջանում, սակայն, Ամիրյանի տուժած բնակիչների և այս կիսավարտ շենքի շինարարներից մի քանիսի խոսքով, Գասպարյանի որդին կրկին խաղի մեջ է մտել: Նա նշված տարածքում ՍՊԸ է հիմնել, որը պետք է զբաղվի շենքի օֆիսային տարածքները վարձակալության տալով, ինչպես նաև ավարտին հասցնի շինարարությունը՝ հետևելով աշխատանքների կատարմանը:

Շինարարներից մեկի խոսքով՝ այս օրերին Գասպարյանի որդին էժան վերելակներ է փնտրում, որպեսզի գոնե վերելակները տեղադրվի: Կարծիք կա, որ Աբրահամյանները դիտավորյալ են կրկին խաղի մեջ ներգրավել Գասպարյանին, որպեսզի անհրաժեշտ պահին, երբ բնակիչները հերթական անգամ պահանջեն վերադարձնել իրենց բնակարանները կամ ավարտին հասցնել կիսակառույցը, Աբրահամյանները վրդովված բնակիչներին դեմ տան Գասպարյանի որդուն և ազատվեն լրացուցիչ պարտականություններից: «Իսկ Գասպարյանի որդուն համոզելու ձև նրանք գիտեն»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է փողոցում հայտնված բնակիչներին, ապա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց բնակարանների հատվածում այդպես էլ որևէ շինարարություն չի կատարվում: Շինաշխատանքներ իրականացվում են միայն Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող հատվածում, շենքի B բլոկում, որի ամբողջ 8-րդ հարկն արդեն լրիվ պատրաստ է: Բնակիչները ճարահատյալ համաձայնում են հրաժարվել այդ շենքում բնակարան ունենալու մտքից և տարածքը վաճառելով հեռանում են: Բնակիչներից Վաչագանի խոսքով՝ 2-3 ընտանիք այդպես արդեն վաճառել են իրենց տարածքը, ընդ որում՝ շատ ավելի մատչելի գնով, քան որևէ այլ պարագայում կվաճառվեր Ամիրյան փողոցում գտնվող որևէ այլ տարածք: «Ես էլ ճարահատյալ համաձայնել եմ քառակուսի մետրը 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գնով վաճառել տարածքը: Ուրիշ տարբերակ չունեմ: Միակ լուծումը սա է, հակառակ դեպքում գուցե սա էլ չունենանք, սա էլ խլեն մեզանից: Ու ասեմ, որ տարածքները մեզանից գնողները նույնպես Հովիկ Աբրահամյանի մարդկանցից են: Այսինքն՝ նրանք այդպիսով երկու խնդիր լուծեցին՝ մեզ զրկեցին մեր բնակարաններից և ամբողջ տարածքը սեփականացրին՝ դարձնելով բիզնես-կենտրոններ և ռեստորաններ: Սա է մեր երկիրը»,- դժգոհեց մեր զրուցակից բնակիչը:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում