Tuesday, 30 06 2026
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան

Ձերբակալվել է բնապահպանության նախարարության բաժնի պետը

Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը) հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում այսօր ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Աղբյուրը հայտնում է, ոչ ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ 1-ին կարգի մասնագետ, Զ. Կարապետյանը, ով իր ծառայողական լիազորությունների շրջանակներում, մի խումբ քաղաքացիների, թույլատրել է արգելված վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից, տեղափոխել մեծ ծավալի սև հող, և այդ գործողություններին չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ապօրինի ստացել է ընդհանուր` խոշոր չափերի` 975.000 ՀՀ դրամ գումար ապօրինի վարձատրություն:

Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 24-ին Զ. Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Զ. Կարապետյանի կողմից կատարված հանցավոր արարքին առնչություն է ունեցել նաև Ա. Լաբլաջյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Արմեն Լաբլաջյանը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վարորդ Սամվել Լաբլաջյանի եղբայրն է։ Արմեն Լաբլաջյանը եղել է ՀՀ բնապահպանության նախարարության տեսչության անտառների վերահսկողության պետը: Մինչ այս պաշտոնում նշանակվելը եղել է բնապահպանության նախարարության Լոռու մարզի տարածքային բաժնի պետը։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում