Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի շրջանկներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն անակնկալ պարտություն է կրել : Անգլիայի 20-ակի չեմպիոնն արտագնա խաղում 0:4 հաշվով պարտվել է երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Միլթոն Կինս Դոնս» ակումբին և դուրս մնացել հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանի մեկնարկային 2 տուրերում «կարմիր սատանաներ»-ը 1:2 հաշվով պարտվել են «Սուոնսի»-ին և ոչ ոքի` 1:1հաշվով ավարտել «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպումը:
«Միլթոն Կինս Դոնս» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:0
Ուիլիամ Գրիգ (25’), (63’), Բենիկ Աֆոբե (71’), (84’)






































